ԱԺ ՀՀԿ խմբակցությունը մայիսի 1-ի հատուկ նիստի ընդմիջման ժամանակ նիստ է հրավիրել և որոշում կայացրել:
Նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն որոշման առումով միասնական է»: Կո՞ղմ, թե՞ դեմ եք քվեարկելու հարցին պատասխանեց. «Համբերեք, իմ ելույթի ժամանակ կլսեք»: Բաղդասարյանն ասաց, թե թե Նիկոլ Փաշինյանի ընտրվելու, թե չընտրվելու պարագայում լարվածությունը կմեծանա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը