Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, կալանավորելու միջնորդությունն էլ մերժել է։
Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը