15 02 2021

Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա

Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Բաղդասարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն, հիմքեր չկան։

Պաշտպանը նախ բողոք է ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով նախաքննական մարմնի որոշումը և՛ նպատակի, և՛ անհրաժեշտության, և՛ հիմքերի առումով, սակայն դատախազություն ներկայացված բողոքը մերժվել է, ինչից հետո բողոք է ներկայացրել դատարան։

Պաշտպանը գտնում է, որ եթե օրենսդրությունը թույլ է տալիս անձի նկատմամբ խափանման միջոց չկիրառել, ապա այն չպետք է կիրառվի, իսկ Բաղդասարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։

Բողոքի քննությունը նշանակվել է այսօր՝ ժամը 17։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ