Հանրապետական խմբակցությունը մասյիսի 1-ին վարչապետի ընտրությանը կապահովի քվորում և չի խոչընդոտի գործընթացին: Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ եթե երեք խմբակցությունները հանդես գան մեկ թեկնածուով, ապա որևէ խոչընդոտ ՀՀԿ-ի կողմից չի լինի։
Վահրամ Բաղդասարյանը նաև նշեց, որ վերջնական որոշում խմբակցությունը կընդունի առաջիկա նիստի ժամանակ, որը ըստ նրա, ամենայն հավանականությամբ տեղի կունենա ապրիլի 30-ին:
Բացի դրանից, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք նաև կոչ են արել և առաջարկել են՝ որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել այս ճանապարհների փակումները, հանրահավաքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը