ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանն ազատ արձակեցին ՀՀ ոստիկանության՝ ձերբակալվածների պահման վայրից:
Դա տեղի ունեցավ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի այցից հետո:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դիմելու է գլխավոր դատախազին՝ պատգամավորների կալանքի միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 100 տոկոսանոց մեկուսացման մեջ է եղել, չգիտի՝ շարժման անդամները որտեղ են ձերբակալված: Փաշինյանի առաջին պահանջն է՝ ձերբակալվածների ազատ արձակում:
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին և այլևս այդպես է: Այսօրվա հանրահավաքին բոլոր հարցերը պատասխանները կստանան»,- ասաց Փաշինյանը և հրաժարվեց այլ մեկնաբանություն տալ: Հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ բոլոր հարցերի պատասխանները տալու:
Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին շամպայնով:
Երթը Տիգրան Մեծի պողոտայով շարժվում է Հանրապետության հրապարակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը