Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ արմեն սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապխետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։
Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։
Փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման՝ լուծումներ գտնելու համար: Կարեն Կարապետյանի խոսքով, պետք է ունենալ բավարար չափով գիտակցություն՝ ապրիլի 24-ին միասնականություն հանդես բերելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը