Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից. «Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»:
Նշենք, որ բողոքի ցույցերի ժամանակ արդեն երկու լրագրող է տուժել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը