ԱԺ–Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ ավարտվեց թնջուկը, թե ով կլինի վարչապետ. «Ի՞նչ թաքցնենք, մարդիկ հույսեր էին կապել ձեր հետ, ՀՀԿ-ն տեխնոլոգիա կիրառեց և մարդիկ այդ տեխնոլոգիային տրվեցին, և հիմա հիասթափվեցին, քանի որ սպասում էին, որ Դուք կլինեք վարչապետ»:
Էդմոն Մարուքյանը նաև հարցրեց ԵՏՄ-ի, ռուբլու թուլացման, հայ վարորդների աշխատանքը ՌԴ-ում խաթարելու մասին:
«Հիասթափություն կա, թե չէ, դա Ձեր գնահատականն է»,- ասաց վարչապետը: Նշեց, թե ԵՏՄ-ին անդամակցումը ճիշտ էր:
Ինչ վերաբերում է վարորդների խնդիրներին, ասաց, խնդիր ունեն՝ կլուծեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը