Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հավաքել է 76,67% ձայն՝ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո։
Գործող նախագահն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քվե է ստացել. նրա օգտին է քվեարկել 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թվականի ցուցանիշից։
ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքել է 11,79%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67%, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, ՌԴ տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը՝ 0,75%, ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։
ՌԴ գործող նախագահն իր կողմնակիցներին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ իր թիմին հաջողվեց ցուցադրել արժանի արդյունք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը