ՀՀ նախագահի՝ մարտի 2-ին կայացած քվեարկությանը գրանցվեց 101 քվե, որից 10-ը դեմ ձայներն էին, 1-ը՝ անվավեր:
Բացի «Ելք» խմբակցությունից, մյուսները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Քվեարկությանը մասնակցել էին «Ելք»-ի պատգամավորներից 7-ը:
3 դեմ և 1 անվավեր քվեաթերթիկների «սեփականատերերը» մնում են անհայտ:
«Ելք» խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե ՀՀԿ-ում կան թաքնված «Ելք»-ականներ:
Այնուհետև իշխանական ու «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե վստահ են՝ իրենց խմբակցությունները հետևել են քաղաքական որոշմանը և միաձայն կողմ են քվեարկել:
«Հրապարակ» թերթն էլ գրել է, որ անվավեր քվեաթերթիկի վրա, որպես նախագահի թեկնածու նշվել է Գագիկ Ծառուկյանի անուն-ազգանունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը