Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։
Պատկերն այսպիսին է․
«Հանրային ձայն» կուսակցություն - ավելացել է 16 քվեաթերթիկ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ավելացել է 31 քվեաթերթիկ
«Արդար Հայաստան» կուսակցություն - ավելացել է 5 քվեաթերթիկ
«Հաղթանակ» կուսակցություն - ավելացել է 1 քվեաթերթիկ
«Ուժը հայրենյաց» կուսակցություն - ավելացել է 6 քվեաթերթիկ
«Հայաստանի եվրոպական կուսակցություն» - պակասել է 2 քվեաթերթիկ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - ավելացել է 32 քվեաթերթիկ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - ավելացել է 1 քվեաթերթիկ
«Հանրապետություն» կուսակցություն - պակասել է 3 քվեաթերթիկ
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - պակասել է 5 քվեաթերթիկ
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - ավելացել է 4 քվեաթերթիկ
«Ժողովրդավարական համախմբում» - կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ
«Ապրելու երկիր» կուսակցություն - ավելացել է 4 քվեաթերթիկ
«Մայր Հայաստան» դաշինք - ավելացել է 67 քվեաթերթիկ
Անվավեր քվեաթերթիկների թիվը - պակասել է 266-ով
Անճշտությունների չափը՝ - 10
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը