30 01 2025

Meta-ն Թրամփին 25 մլն դոլար կվճարի սոցցանցերում նրա էջերի արգելափակման համար

Meta-ն Թրամփին 25 մլն դոլար կվճարի սոցցանցերում նրա էջերի արգելափակման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի համաձայնագիր է ստորագրել Meta կորպորացիայի հետ՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհից հետո Meta-ին պատկանող Facebook և Instagram սոցիալական ցանցերում նրա էջերի արգելափակման գործի վերաբերյալ։  Կորպորացիան Թրամփին կվճարի 25 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal–ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ գործը կարճելու գործարքի պայմանների համաձայն՝ 22 մլն դոլար կուղղվի նախագահի գրադարանային հիմնադրամին, մնացած գումարը կուղղվի դատական ​​ծախսերին։ Կորպորացիան հրապարակայնորեն չի ընդունի իր մեղքը, նշվում է հրապարակման մեջ։

The New York Times-ը գրել է, որ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը վերջին մեկուկես տարվա ընթացքում փորձում է բարելավել հարաբերությունները Թրամփի հետ, որպեսզի իր կորպորացիան պաշտպանի նոր վարչակազմի հնարավոր թիրախավորումից։

Թրամփի էջերը Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում (այժմ՝ X) և YouTube-ում արգելափակվել էին 2021 թվականի սկզբին այս հարթակների կիրառման կանոնների խախտման պատճառով. նույն տարվա հուլիսին Թրամփը դատի էր տվել սոցցանցերի ղեկավարությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ