ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել «որքան հնարավոր է՝ շուտ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու նպատակով։
Այդ մասին Թրամփը հայտարարել է՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին տեսաուղերձով հանդես գալիս։
«Մի բան շատ կարևոր է․ ես ուզում եմ հնարավորություն ունենալ հանդիպելու նախագահ Պուտինի հետ՝ որքան հնարավոր է՝ շուտ և վերջ դնել այս պատերազմին»,- մասնավորապես, ասել է Թրամփը։
Նա պնդել է նաև, թե Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։
«Ուկրաինան պատրաստ է գործարք կնքել։ Այս պատերազմը ոչ մի դեպքում չպետք է սկսվեր։ Եթե այդ ժամանակ ես լինեի նախագահը, այն երբեք չէր սկսվի»,- ասել է Թրամփը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը