Այս պահին սպասում ենք կազմակերպության արձագանքին, և այդ իմաստով մեր գործողությունները պարզ են, մենք պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների վերադֆարձ պետք է լինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նապարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալ;ով Սնուփ Դոգի այդպես էլ չկայացած համերգին:
«Պայմանագրով բոլոր դորւյթները կարգավորված են և ես կարծում եմ, որ արդեն զուտ իրավական բնույթի հարց է: Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել: Իհարկե, այնպես չէ, որ որևէ մեկը կցանկանար այս տարբերակը: Գիտեք, որ 2023-ի սեպտեմբերի հայտնի իրադարձությունների պատճառով համերգը տեղի չունեցավ, ամեն ինչ նախապատրաստված էր, պլանավորված էր: Այդ իմաստով սա որևէ մեկի դիտավորությունը չէ, բայց ստեղծված հանգամանքները բերել են այն իրավիճակին, որ այնուհետև 24-ին համերգը հնարավոր չի եղել կազմակերպել, կազմակերպության ջանքերը չեն հասել արդյունքի: Հետևաբար, գումարները պետք է հետ վերադարձվեն: Կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք և ըստ այդմ պարզ կլինի»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը հետաձգվեց Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ հարձակումից հետո: Համերգի կազմակերպման համար որպես դրամաշնորհ նախարարությունը հատկացրել էր 6 միլիոն դոլար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը