30 01 2025

Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

 Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչպես հայտնում են կազմակերպությունից, Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստում նախատեսվում է քննարկել մակրոտնտեսական իրավիճակը, մաքսային վարչարարությունը, թվայնացումը, ֆինանսական քաղաքականությունը, կոոպերացիոն նախագծերի աջակցությունը, ԵԱՏՄ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մասնակից երկրները կքննարկեն արդիական հարցեր և կնախանշեն ԵԱՏՄ-ում համագործակցության հեռանկարները:Հայտնում են ՌԴ կառավարությունից

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ