Մեդիա կենտրոնում այսօր՝ հունվարի 30-ին, տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Արցախյան քաղհասարակության համախմբման դերն առկա խնդիրների լուծման գործում» թեմայով։
«Մեծագույն սխալ է եղել արցախցիներին որպես սոցիալական բեռ դիտարկելը, և դա շարունակվում է։ Խոսքը միայն կառավարության մասին չէ։ Շատ քչերն են հակառակը արել՝ նրանց դիտարկելով որպես հսկայական ներուժ, 120 հազար աշխատանքային ներուժ, մարդկային կապիտալ և հսկայական փորձառություն»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն Արցախի միավորման» ներկայացուցիչ, «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը՝ նշելով նաև, որ կան բազմաթիվ խնդիրներ պետության կողմից արդեն իսկ իրագործվող արցախցիների շրջանում զբաղվածության ապահովման ծրագրում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը