Երևանում հունվարի 11-ին տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմի երևանյան պրեմիերան։ Այն տեղի ունեցավ Կինոյի տան դահլիճում, մասնակցում էին հասարակական-քաղաքական, հոգևոր, մշակույթի, մամուլի ներկայացուցիչներ։
Ֆիլմը պատմության հետաքննություն է։ Դեպքերը զարգանում են 1918 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, երբ դեռ չէր հիմնադրվել Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հայոց ցեղասպանությունը շարունակվում էր, և Թուրքիան նաև տարածքներ էր գրավում։
Ֆիլմում Կարսի և Ալեքսանդրապոլի հանձնման իրադարձություններն են։
Գլխավոր պրոդյուսեր Հարություն Հարությունյանը ֆիլմը բնութագրեց որպես «դեղահաբ հիշողության կորստի դեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը