Վաշինգտոնի դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու գործադիր հրամանը։
Հրամանը, որը ստորագրվել է Թրամփի կողմից հունվարի 20-ին՝ նրա պաշտոնավարման առաջին օրը, վերաձևարկում է սահմանադրական դրույթը, ըստ որի Միացյալ Նահանգներում ծնված բոլոր երեխաներն ավտոմատ դառնում են քաղաքացիներ: Նրա վարչակազմը կարծում է, որ այս կանոնը չպետք է տարածվի այն օտարերկրացիների երեխաների վրա, ովքեր երկրում են գտնվում անօրինական կամ նույնիսկ օրինական կերպով, բայց ժամանակավոր հիմունքներով։
Այս նոր քաղաքականության քննադատները նշում են, որ այն հակասում է ինչպես սահմանադրական փոփոխությանը, որն ընդունվել է 1868 թվականին, այնպես էլ ամերիկյան դատարանների կողմից դրա մեկնաբանման պատմությանն ավելի քան 100 տարի:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, այս դատական նիստը տևել է մոտ 25 րոպե։
Դատավորը ժամանակավորապես կասեցրել է որոշումը, որը պետք է ուժի մեջ մտներ փետրվարի 19-ին՝ նշելով, որ այն «ակնհայտորեն հակասահմանադրական է»։
Վարչակազմը հնարավորություն կունենա վիճարկել այս որոշումը վերադաս ատյաններում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը