25 01 2025

Սա փաստ է, ոչ թե ենթադրություն․ Բագրատ սրբազան



 

«Մեզ, մեր ժողովրդին անընդհատ ասում են, որ ապրում ենք զուտ գրպանի համար, ստամոքսի համար։ Ես համաձայն չեմ այդ հայտարարության հետ։ Բնական է, որ մարդիկ իրենց կյանքի ապահովման և բարելավման համար մտահոգություններ պետք է ունենան։ Եվ խնդիրը այստեղ միակն է, թե ինչպիսի վերաբերմունք ունենք մենք, հատկապես այս տնտեսական, սոցիալական հարցերի նկատմամբ»,- ուղիղ եթերում ասաց Բագրատ սրբազանը։

Ապա շարունակեց․ «Այս չարիքի իշխանությունը մեզ փորձում է ներարկել այն գաղափարը, որ տնտեսությունն ու սոցիալական ամբողջ խնդիրները մեզ համար պետք է դառնան գերնպատակ։ Խոսակցության թեմաները հիմանկան իմաստով փողի մասին են, նյութական միջոցների մասին են։ Մղելով մեզ միայն ու միայն մտածել դրանց մասին, դարձնել գերնպատակ, պաշտամունք։ Շատ կարևոր են տնտեսական խնդիրները, սոցիալական խնդիրները մեր առօրյա կյանքի, ընտանեկան բարկեցության համար։ Միանշանակ այդես է, բայց ծառայություն է տնտեսությունը, ոչ թե նպատակ, պաշտամունք։

Ընդամենը այս մի քանի օրում ի՜նչ հարձակումներ հասարակության վրա, մարդկային կյանքի վրա, էլ սեփական ունեցած իրավունքների ճնշում, այդ հայտարարագրումների տեսքով, որով, այո, փորձում են ամբողջությամբ  վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա, բոլոր առումներով։

Մեն ամեն օր որոշաի բարեփոխումների նվան ներքո առերեսվում ենք այս չարիքի իշխանության՝ ինքն իրեն մեր կյանքի վրա վերահաստատելու և ցանցային ռումով ուղղակի բռնաճնշելու իրողությանը։ Սա փաստ է, ոչ թե ենթադրություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ