«Արաբիկա» սուրճի բորսայական գները շարունակել են նոր ռեկորդներ սահմանել, որոնց արժեքը այժմ առաջին անգամ գերազանցում է մեկ տոննայի դիմաց 8000 դոլարը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Արաբիկա» սուրճի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,04%-ով՝ հասնելով 3,612 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 7,963 դոլար մեկ տոննայի դիմաց):
Իսկ սակարկությունների ընթացքում ցուցանիշը բարձրացել է առավելագույնը՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց ռեկորդային 3,6375 դոլարի կամ գրեթե 8019 դոլարի՝ մեկ տոննայի դիմաց։
Ռոբուստա սուրճի մարտյան ֆյուչերսների գինը միաժամանակ բարձրացել է 0,49%-ով՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 5587 դոլար։
Արաբիկա սուրճի գինը երրորդ օրն անընդմեջ նոր ռեկորդ է սահմանել՝ երեքշաբթի օրը ցուցանիշը բարձրացել է 7,9 հազարից, երկուշաբթի օրը՝ 7,8 հազար դոլար մեկ տոննայի դիմաց։
Ամսվա սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 10%-ով։ Նոյեմբերին այդ ցուցանիշը բարձրացել է 7 հազար դոլարից, սեպտեմբերին՝ 6 հազարից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը