18 12 2024

Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում Ալիևի հայտարարություններին. Զախարովա

Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում Ալիևի հայտարարություններին. Զախարովա

 

Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այս հայտարարություններին»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջին ուղղված Հայաստանի իշխանություններին՝ բանակցություններ սկսել այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական համայնքի» հետ։

Հարցին, թե ինչպես է գնահատում Մոսկվան այն նոր պահանջները, որոնք Բաքուն մշտապես առաջադրում է հայկական կողմին հաշտության պայմանագիր ստորագրելու համար, Զախարովան ասել է. «Կարծում եմ՝ ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այդ հայտարարությանը։

Մեր դիրքորոշումն է. ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը՝ դա հումանիտար բլոկի քննարկումն է, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների ապահովումը, մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգության ապահովումը, դեպի այդ հուշարձաններ ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը:

Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը ցանկանում են օգտվել մեր հնարավորություններից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ