25 12 2024

Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով

Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով

Հայաստանը մնում է ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության կարեւոր մասնակիցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։ 

«Հայաստանը դադարեցրել է մասնակցությունըՀԱՊԿ ձեւաչափին, բայց եւ այնպես, Հայաստանըդեռեւս շատ կարեւոր մասնակից է ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից եւ՛Հայաստանը, ե՛ւհայ ժողովուրդը մեծդիվիդենդներ են ստանում։ Հետեւաբար, դաերկկողմ ուղղություն է։ Դրանում շահագրգռվածեն թե՛ ԱՊՀ-ն, թե՛ մեր հայ ընկերները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ 

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Այս անգամ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրի համալիրում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ