Կրեմլն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հուսով ենք, որ վաղը, իսկ վաղը վաղը ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ նախատեսված հատվածն է լինելու, նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով: Սա շատ կարևոր է, գիտեք, որ Հայաստանը շատ կարևոր մասնակից է այդ կազմակերպությանը»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը