27 06 2024

Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու. Արթուր Սուքոյան

Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու. Արթուր Սուքոյան

«Քրեական գործը որևէ իրավական հիմնավորումներ չի պարունակում։ Քանի որ հիմա  դատալսումների փուլն է, դատավարությունը դեռ շարունակվում է, հետևաբար՝ շատ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- այս մասին ՍԲ․ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։

«Այո՛, մեկ անգամ հարվածել եմ նրան, բայց ոչ ավելի։Հայհոյանք եղել է, բայց ծեծկռտուք չի եղել»,- ասաց նա հավելելով․ «Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու, այլ  բան չեմ կարող ասել։ Օգոստոսի 5-ին կլինի հաջորդ դատական փուլը»։ 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ