06 06 2024

Լևոն Քոչարյանի օգնականն ազատ է արձակվել

Լևոն Քոչարյանի օգնականն ազատ է արձակվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրել է.

«Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք»:

Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանը ենթադրաբար հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, մեղադրելով Բագրատ սրբազանի վերաբերյալ կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու մեջ:

Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ