21 12 2024

Երրորդ երկրները պետք է արդար խրախուսեն խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ. Ֆիդան

Երրորդ երկրները պետք է արդար խրախուսեն խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ. Ֆիդան

Գերմանացի գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ բանակցություններում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է Հարավային Կովկասի իրավիճակի մասին: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։

«Օգտագործվել է պատմական հնարավորությունը խաղաղության գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաջող ավարտելու համար: Երրորդ երկրները պետք է խրախուսեն այդ գործընթացն արդար և անաչառ»,- ասել է նա։

Ֆիդանը խոսել է նաև Ուկրաինայում հակամարտության մասին։

«Թուրքիան աջակցում է բանակցային գործընթացին ռուս-ուկրաինական պատերազմը շուտափույթ ավարտելու վերաբերյալ»,- ասել է նա։

Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Գազայի հատվածում եւ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում։

«Գազայում Իսրայելի կողմից կատարվող ցեղասպանությունը պետք է կանգնեցվի։ Միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ հումանիտար օգնության անխափան առաքման համար»,- նշել է Ֆիդանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ