12 րոպե ի՞նչ էիք անում խոհանոցում Ռադի՛կ: Այս մասին Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողների փաստաբանը հարց ուղղեց գործով վկային:
«Կոֆե էի խմում, հեռախոսով էի խոսում, ես չեմ լսել իրենց ձայները: Երբ ձայները լսել եմ այդ ժամանակ դուրս եմ եկել»,- պատասխանեց վկան:
Փաստաբանի ճշտող հարցին, թե ինչպե՞ս նա կարող էր 5 մետր հեռավորության վրա չլսել այրվող տղաների ձայները, կամ, արդյո՞ք նման այրվածքներ ստացած մարդը կբղավեր, թե՝ ոչ, վկան պատասխանեց. «Չեմ կարող ասել, իմ մոտ լիներ ես կգոռայի, բայց չեմ կարող ասել իրենք էլ են գոռացել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը