Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 68 տուժածի մասին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։
Կասկածյալը ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50-ամյա Թալեբ Ա.-ն, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում, մասնագիտությամբ բժիշկ-հոգեբույժ է և հոգեթերապևտ:
Վերջերս նա աշխատում էր ողբերգության վայրից մոտ 40 կիլոմետր հեռու գտնվող քաղաքում։
Գերմանական որոշ լրատվամիջոցների համաձայն՝ կասկածյալը իշխանություններին հայտնի չի եղել որպես իսլամիստ ծայրահեղական, սակայն սոցիալական ցանցերում արած եւ առցանց գրառումները ցույց են տալիս, որ նա քննադատել է իսլամը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը