«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ գոյություն չունի կամ թշնամական օրակարգի ծառայություն է այն, ինչ-որ տեղի է ունենում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը հիշեցրեց Ադրբեջանի պահանջները Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, տարբեր անվտանգային խնդիրների, բանակի վերաբերյալ, ադրբեջանցիների վերադարձի թեզը. «Ոչ մի արձագանք։ Գերիների հետ կապված ոչ մի արձագանք։ Ո՞ւր է Հայաստանի իշխանություն կոչվածը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը