21 12 2024

Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան

Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը գրում է.

«Մինչև հիմա Հայաստանին ոչ ոք չէր ստիպել ճանաչել Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը կամ Ղրիմի միակցումը:

Հայաստանն անկախ էր որոշելու, թե աշխարհի հակամարտություններին ինչ դիրքորոշում հայտնի՝ իր շահերից բխող:

Միայն 2024թ. Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն, դրան գումարած Արցախն՝ Ադրբեջանի կազմում 2023թ.:

Հաջորդը կլինի թուրքական Կիպրոսը ճանաչելը, ու միակ պետությանը, որը պաշտպանեց հայերին 44-օրյային, Հայաստանը մեջքից կխփի:

Որվհետև եթե դավաճան ես քո սեփական ժողովրդի, դավաճանելու ես նաև բարեկամներիդ, քո լավն ուզողներին:

Իսկ հիմա դե արի ու հազար տարվա սերբ ընկերներին բացատրի, որ Կոսովոյի անկախությունը ճանաչելը հայերի արածը չի, մի հատ կլյուչնիկների խունտա ա, էկել սաղիս կուբախտում ա պահում, ինքն իրան չճանաչելով՝ դեսուդեն ճանաչումներով ա զբաղվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ