«Շատ հետաքրքիր «զուգադիպությամբ» պարտվելով դատարանում` Երևանի ավագանին (դե ֆակտո` քաղաքապետարանը) հետաձգեց տրանսպորտի թանկացումը»,- գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Նա հիշեցնում է, որ Վարչական դատարանը Իր և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում»-ի համագործակցության արդյունքում կազմված և «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված դիմումի հիման վրա անվավեր է ճանաչել ոչ միայն «կարմիր գծերի» թանկացումը, այլև «Բ» գոտիում կայանելու`կապույտ գծերի համար դրույքաչափի ավելացման դրույթը:
«Վարչական դատարանը ուղիղ` սևով սպիտակի վրա արձանագրել է, որ «...դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:»...
Սրանով ևս մեկ անգամ` այս անգամ արդեն Դատարանի կողմից և ուղիղ նշումով հաստատվում է մեր պնդումը, որ ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն (կարմիր գծերի թանկացումը և կապույտ գծերի առաջացումը` թանկացման միջոցով) ոչ իրավաչափ է` օրենքի խախտմամբ կայացված որոշում:
Որոշման ուժի մեջ մտնելու դեպքում ձեզնից յուրաքանչյուրը արտադատական կամ դատական կարգով կարող է պահանջել նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը այնքանով, որքանով ավելի վճարել եք ամեն անգամ` որպես ոչ իրավաչափ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված վնաս:
Եթե Երևանի ավագանին/ դե ֆակտո` քաղաքապետարանը/ որոշի բողոքարկել դատական ակտը, ապա լրացուցիչ կհայտնենք մեր գործողությունների մասին:
Միակամ ենք, որ հաղթելու է իրավունքի գերակայությունը»,- գրել է փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը