ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ջո Բայդենի որոշումը որդուն՝ Հանթերին ներում շնորհելու մասին արդարադատության չարաշահման և խախտման աղաղակող օրինակ է։
«Արդյո՞ք ներառում է Հանթերին Ջոյի շնորհած ներումը հունվարի 6-ի «պատանդներին», որոնք արդեն մի քանի տարի գտնվում են բանտում։ Արդարադատության այսպիսի՛ չարաշահում և խախտում»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
Հունվարի 6-ի «պատանդներ» ասելով նա նկատի ունի 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցածներին։ Նորընտիր նախագահը և նրա կողմնակիցները պնդում են, որ նրանցից ոմանք ենթարկվել են անարդարացի դատական հետապնդման՝ նրանց դիտարկելով որպես քաղբանտարկյալներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը