Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ և նաև հայտարարել ենք, որ դատի ենք տվել։ Մի անգամ հետ էր վերադարձրել դատարանը, երկրորդ անգամ որոշակի փոփոխություններից հետո ընդունել է վարույթ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իր, Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի և Քրիստինե Վարդանյանի ներկայացրած դատական հայցին՝ ընդդեմ Կառավարության և ԱԳՆ-ի:
«Այն պահից, երբ ադրբեջանական մամուլը, ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին կախկանձել, որ ռևանշիստները՝ այսինքն մենք, հասանելիություն ունեն գաղտնի փաստաթղթերին, դրանից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ «ես արգելելու եմ, որ դուք այդ փաստաթղթերին տեղեկանաք»։
Հիմնավորումը զավեշտ էր, իբրև մի բան տեսնում ենք, ուրիշ բան տեղեկացնում։ Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամենը մի ձևով՝ թող հրապարակեն այն, ինչը ըստ իրենց մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, որևէ արտահոսք չենք արել, տվել ենք քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որը շրջանառվում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, կապիտուլյացիայի պայմանագիր է, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք ներկայացնող փաստաթուղթ է»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը