Հայաստանն ագրեսիայի ենթարկվել է և հիմա էլ ենթարկվում է. խոսքը եղել է Արցախի մասին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը:
«ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այն ինչ կատարվում էր Ղարաբաղում, իրավաբանական առումով Հայաստանի հետ կապ չուներ, այդ դեպքում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չկար»,- նոյեմբերի 28-ին՝ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը:
«Ադրբեջանի տասնյակ տարիների երազանքը՝ թշնամացնել Հայաստանին և Ռուսաստանին, իրականություն դարձավ Նիկոլ Փաշինյանի օրոք»,- նշեց Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը