02 12 2024

ԱԳՆ-ն առաջարկում է բարձրացնել դիվանագետների աշխատավարձը



 

ԱԳՆ-ն առաջարկում է բարձրացնել դիվանագետների աշխատավարձը: Նախագիծը Պետական-իրավական ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում զեկուցել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Նա նշեց, որ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ:

«Ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է մասնագիտական բարձր որակավորում և բարձրագույն կրթություն, առնվազն երկու օտար լեզվի իմացություն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ