02 12 2024

Այսօր շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը. Ռուբեն Մելիքյան

Այսօր շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 2-ին ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40), շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։

Նրանցից 15-ը մեղադրվում է «խուլիգանության» հոդվածով, մեկը՝ «զանգվածային անկարգության»։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս դատական նիստն ընթանալու է «Թիֆլիսյան իրադարձություններին» զուգահեռ, որոնց շրջանակներում մեր հարգելի հարևաններն ամենայն մանրամասնությամբ ցույց են տալիս, թե ինչ է նշանակում իսկակա՛ն «զանգվածային անկարգությունն» ու իսկակա՛ն «խուլիգանությունը»։

Դե իսկ «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալներին դատում են ոստիկանների ուղղությամբ մի դատարկ շիշ կամ մի փեդի կտոր նետելու համար։ Ընդ որում, շատերը դա կատարել են այն ժամանակ, երբ ոստիկանական նռնակը պայթել է իրենց ոտքի տակ։

Սա՛ է «ծուռ հայելիների» իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ