16 10 2024

Իշխանությունը աթոռին կառչելու համար կարող է արհեստական ռազմական կամ արտակարգ դրություն ստեղծի․ Մինասյան



 

Մտահոգությունները քանի գնում ավելի են խորանում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մտահոգությունները քանի գնում ավելի են խորանում, մասնավորապես ռազմական և արտակարգ դրության ժամանակ նման մանրակրկիտ կարգավորումներին, որոնք փորձում են տալ իրականում թե՛ Սահմանադրության հետ կապված խնդիր ունի և թե՛ նաև իրավակիրառ պրակտիկայում մեր կյանքում կարող է բերել մի իրավիճակի, որ իշխանությունը հավերժ իր իշխանությունը երկարաձգելու համար, արհեստական ստեղծի ռազմական կամ, ավելի հավանական է, արտակարգ դրություն և դրա հենքով պայմանավորված հետաձգի ընտրությունները։ Նաև միջազգային փորձ կա։ Օրինակ, նույն Ուկրաինայում Զելենսկին ուղղակի օգտվելով այդ սահմանադրական կարգավորումից, հայտարարեց, որ ընտրություններ չեն լիենլու։ Նույն ձևով կարող է նաև այստեղ լինել և դրա իրավական հիմքը նրանք փորձում են ստեղծել ընտրական օրենսգրքով՝ սահմանելով այնպիսի կարգավորումներ, որոնց պարագայում իշխանությունը հենց զգա, որ ժողովուրդը ուզում է փոխել իրեն, գործադրի այդ մեխանիզմը և շարունակի կառչած մնալ այդ աթոռին», - հայտարարեց պատգամավորը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ