15 10 2024

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան

 

Թուրքիան շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով. այս մասին, trthaber.com-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ նկատի ունենալով «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.):

«Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհյուրընկալենք այս հարթակի երրորդ հանդիպումը, որը տարածաշրջանին տեր լինելու վառ օրինակ է և նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», - ասել է նա:

«3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր Թեհրանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ