Մենք ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը, կայուն և հստակ նշված սահմաններում։ Այս մասին Այս մասին Հայաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան՝ ընդգծելով, որ ինչպես իր հայաստանցի գործընկերոջ, այնպես էլ Իլհամ Ալիևի հետ COP29 –ի շրջանակներում քննարկել է, թե ինչ ներգրավվածություն կարող է ունենալ Լեհաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում։
«Խաղաղությունը և իրավիճակի կայունությունը Հարավային Կովկասում շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար, եթե մեր օգնության կարիք կա խաղաղության հաստատման գործում, ապա մենք պատրաստ ենք այդ օգնությունը ցուցաբերել»,- ասաց Դուդան։
Նա նաև նշեց, որ Ուկրանիայի նկատմամբ ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականությունը մեծ անկայունություն է առաջացրել նաև իրենց տարածաշրջանում, արդյունքում ինչպես Լեհաստան, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներ բազմաթիվ փախստականներ են գալիս։
«Նշեմ, որ այս պատերազմական իրավիճակն իր ազդեցությունն ունի անմիջականորեն նաև Կավկասի հետ ՌԴ-ն իր դոմինանատ գործողություններն է ցանկանում իրականացնել նաև կովկասյան տարածաշրջանում, մենք ցանկանում ենք, որ բոլոր կոնֆլիկտները խաղաղ հանգուցալուծում ստանան»,- ասաց Լեհաստանի նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը