08 10 2024

Քոչարյանաֆոբիայի բարդացած դեպքերը հաճախ արտահայտվում են շիզոֆրենիկ զառանցանքների տեսքով․ Մադաթյան

Քոչարյանաֆոբիայի բարդացած դեպքերը հաճախ արտահայտվում են շիզոֆրենիկ զառանցանքների տեսքով․ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քոչարյանաֆոբիա (Քոչարյան՝ ԱՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս և հին հունարեն φόβος - ֆոբիա, վախ բառարմատներից), Ռոբերտ Քոչարյանի, Արցախի, հայրենասիրության և/կամ հայրենիքի հանդեպ բացասական զգացմուքների, ատելության, վախի, հակակրանքի, ծաղրման և/կամ կանխակալության բազմօրինակ ամբողջություն, քսենոֆոբիայի տարատեսակ։ Ելնելով Ֆոբիա բառի բուն մեկնաբանությունից՝ ԻՌԱՑԻՈՆԱԼ ՎԱԽ, քոչարյանաֆոբիան նույնպես չունի ոչ մի տրամաբանական, պատճառա-հետևանքային հիմնավորում,

Հայաստանի Հանրապետության մակարդակով հակաքոչարյանական առաջին տրամադրություններն սկզբնավորվել են դեռևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, Լևոն Տեր Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Խաչատուր Սուքիասյանի և այլոց անհայրենիքությունը հիմնավորելու, Արցախի նկատմամբ պարտվողական մոտեցումների արդարացման, սեփական անպարտաճանաչության ու անպատասխանատվության արդարացման համար։ Դեռևս 2000 ականներին, քոչարյանաֆոբիան արտահայտվում էր նաև արցախտյացությամբ, Արցախի և արցախցիների մասին բազմաթիվ վճարովի, սուտ լեգենդներ տարածելու, աշխարհի բոլոր մեղքերի մեջ նրանց մեղադրելու մեջ։ Ակտիվ արտահայտում ունեցավ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին, և կանխվեց 2008 թվականի մարտի 1-ին ժամեր անց ՀՀ նախագահի պաշտոնից իրեն կարգով և իր ժամանակին հեռացող Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Զարմանալին և սարսափելին այն էր, որ ՀՀ երրորդ նախագահը, ով 2008 թվականի մարտի 1-ի անմիջական շահառուն էր, ոչ միայն գնահատական չտվեց իրադարձություններին, այլև դրա անմիջական մեղավորներին ամնիստիայով վաղաժամկետ ազատ արձակեց...

Ներկայումս հակաքոչարյանական լայն դրսևորումներ առկա են Հայաստանում բոլոր այն շրջանակներում, ովքեր փորձում են պատասխանատվությունից խուսափել, անպատիժ մնալ իրենց հանցանքների համար, դավաճանել կամ վաճառել Հայրենիքը, ում համար կայունությունն ու բարեկեցությունը արժեք չի հանդիսանում։

Քոչարյանաֆոբիան կարող է հանդես գալ նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս, ամենատարբեր հալյուցինոգեն մեղադրանքների, օրինակ՝ «Քոչարյանը ինձ զրկեց իմ Ծաղիկ կովից», տեսքով, հիմնավորելով, որ արտագաղթել են Հայրենիքից այդ պատճառով։

2018 թվականից հետո քոչարյանաֆոբիան նոր թափ ստացավ մի շարք իրադարձություններից հետո։ Քոչարյանաֆոբիայի մեծ ալիք բարձրացավ 2021 թվականից հետո, երբ 2018 թվականից ի վեր, ուզուրպատոր Փաշինյանի կառավարման ժամանակ, երբ ազատ խոսքի համար մարդիկ բանտարկվում էին, Ռոբերտ Քոչարյանը հավաքեց այդ ժամանակահատվածում, իր հավասարը չունեցող մեծաքանակ միտինգ և ընտրություններում, երբ նրա դեմ աշխատում էր ՀՀ ողջ կառավարական ռեսուրսը և գեոպոլիտիկ բոլոր կենտրոնները, հավաքեց անհավանական շատ ձայներ։

Ըստ բրիտանական գիտնականների ուսումնասիրությունների, քոչարյանաֆոբիայի բարդացած դեպքերը հաճախ արտահայտվում են շիզոֆրենիկ զառանցանքների տեսքով։

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ