ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր գրադարանից թուրքերեն լեզվով թուրք հեղինակաների գրքեր էր բերել Հայոց ցեղասպանության մասին և հայտարարեց. «Քանի որ Փաշինյանը սիրում է գրքեր նվեր ստանալ, որը՞ կցանկանար իմ գրադարանից շատ ցավով նվիրեմ իրեն»:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Եթե դեմ չեք, բոլորն էլ տվեք»:
Գեղամ Մանուկյանն ի վերջո Փաշինյանին նվիրեց «Աշխարհի մտավորականները՝ Հայոց ցեղասպանության մասին» թուրքերեն լեզվով թուրք հեղինակի գիրքը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը