Նախօերին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ պարզեց, թե ինչու էր իշխանությունը դեռ 2019 թվականից լայնածավալ արշավ սկսել Սահմանադրական դատարանի և նրա կազմի դեմ, ինչպես մեկ օրվա մեջ, ոտքի վրա, օրենքի փոփոխությամբ փոքրիկ հեղաշրջում արեց ու անցավ ՍԴ կազմի փոփոխությանը։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այն ժամանակ էինք ահազանգում, որ իր սրտի Սահմանադրական դատարանն ունենալը իշխանության համար հետագա քայլերին դակիչ դառնալու համար են։
Երեկ Սահմնադրական դատարանը իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները, և ձեռք բարձրացրեց Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության Հռչակագրի վրա։
Սա ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածն է, ուր թվարկված են ՍԴ լիազորությունները, թվով 12։
Ուշադիր անգամ կարդալու դեպքում այստեղ չեն կարող գտնել Անկախության Հռչակագրի կետերի մեկնաբանությունը։
Իհարկե, հանուն արդարության պետք է նաև փաստեմ, որ ՍԴ իր որոշմամբ չի չեղարկել Անկախության Հռչակագիրը, ինչպես երեկվանից առանձին անձիք մեկնաբանում են։
Բայց նաև հանուն ճշմարտության նորից արձանագրենք, որ Սահմանադրական դատարանը, կամ անգամ համաժողովրդական հանրաքվեն չեն կարող ձևափոխել, վերախմբագրել Անկախության Հրչակագիրը, ինչը փորձել է կատարել Դատարանը։
Սա Միացյալ Նահանգների Անկախության հրչակագրի կրկնօրինակն է։ 200 հարյուր տարվա ընթացքում ոչ մեկի, անգամ հիվանդագին երևակայություն ունեցողների մտքով չի անցել, գեթ մեկ տառ փոփոխել այս փաստաթղթում, իսկ մեր երկրում, Հռչակագրի ընդունման 34-րդ տարում Սահմանադրական դատարանը հարձակվել է փաստաթղթի վրա, որը հակասահմանադրական է։
Սահմանազատման հանձաժողովի կանոնակարգի սահմանադրականության համար դիմումում կառավարությունը Սահմանադրական դատարանից չի էլ ակնկալել ստանալ Անախության Հռչակագրի մեկնաբանությունը։
Այդ դեպքում ինչու՞ է որոշման մեջ, տողատակերում տեղ գտել Հռչակագրի առանձին կետերի՝ ի մասնավորի Արցախին վերաբերող դրույթի շուրջ եզրակացություն։
Այստեղ է թաղված շան գլուխը։
Խուճուճ ձևակերպումներով տողատակերի մեջ Սահմանադրական դատարանի եզրակացության այս հատվածը պետք է իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի ամեն օր ահագնացող, այդ թվում Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջներին պատասխանեն՝ Ալիևի պահանջը կատարված է, Սահմանդրության մեջ նախաբանում հիշատակված Անկախության Հռչակագրի Արցախի հետ վերամիավորման դրույթը այլևս իրավական ուժ չունի, այնպես որ երկկողմ պայմանագրի հակասահմանադրականությյան արգելք չկա։
Ու վերջում՝ մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ։ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը իշխանության ուզածն արեց, հիմա հանգիստ առաջիկա օրերին կարող է նշանակվել Եվրադատարանի դատավոր, առնվազն 9 տարի ժամկետով ու հայդե Ստրասբուրգ։ Մենք ենք մնալու մեր Հայրենիքում ու մենք ենք պաշտպանելու մեր երկիրը, եթե հարկ լինի։
Եվ վերջում՝ Սահմանադրական դատարի որոշումը չի գալու Ազգային ժողով վավերացման և չենք էլ կարող այն չեղարկենք։ Սա ի գիտություն», - նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը