Հայաստանի տարածքային ամբողջականության և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Իրանի հստակ և կտրուկ դիրքորոշումը շատ կարևոր է։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Իրանը մեզ համար իսկապես բարեկամ երկիր է և ռազմավարական գործընկեր։ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։ Թեհրանից հնչող հայտարարությունները շատ պարզ են, ոչ երկիմաստ կամ խճճված, և այս առումով Իրանի դիրքորոշումը բարձր է գնահատվում։ Հայաստանի և Իրանի միջև այս համատեքստում համագործակցության լավ հնարավորություն կա»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը