30 08 2024

«Խաղաղության» գնացող Ադրբեջանի պահանջների շարքը կրկին ավելացել է

«Խաղաղության» գնացող Ադրբեջանի պահանջների շարքը կրկին ավելացել է

Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից իր բարբարոսական գործողությունների համար և պատասխանատվության ենթարկի ռազմական հանցագործներին: Այս մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Օկուպացիայից ազատագրված տարածքներում հայտնաբերված ականատեսների բազմաթիվ ցուցմունքներն ու զանգվածային գերեզմանները վկայում են այն մասին, որ պատանդ վերցված և գերեվարված ադրբեջանցիները ենթարկվել են դաժան խոշտանգումների և սպանությունների: Հայաստանում մարդկության դեմ հանցագործությունների մեղավորները ոչ միայն չեն պատժվում, այլև անգամ բարձրացված են հերոսի կարգավիճակի:

Բայց արդարությունը հաղթեց։ Այսօր Ադրբեջանում այդ հանցագործների մեծ մասը ենթարկվել է պատասխանատվության։ Արեւմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները, որոնք հայկական լոբբիի փողերով կոչ են անում ազատ արձակել պատերազմական հանցագործներին, պետք է ամաչեն իրենց արարքների համար։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից իր բարբարոսական գործողությունների համար և պատասխանատվության ենթարկի մյուս մեղավորներին»,- գրել է Հաջիևը X սոցիալական ցանցում։

Հաջիևը նաև ընդգծել է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների, ինչպես նաև Ադրբեջանի ազգային հերոս Նաթիգ Գասիմովի աճյունի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ