22 01 2020

Անցյալ տարին կորցրած տարի էր․ Ադրբեջանը բողոքում է

Անցյալ տարին կորցրած տարի էր․ Ադրբեջանը բողոքում է

Բաքուն դժգոհել է է բանակցային գործընթացի ձևաչափը վերականգնելու և Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին Երևանի դիրքորոշումը։ Բաքուն հերթական անգամ  Երևանին մեղադրում է  ապակառուցողական դիրքորոշման մեջ։  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Խիկմետ Գաջիևն ասել է․

«Ինչպես արդեն նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անցյալ տարին, ցավոք, կորցրած տարի էր։ Մենք չտեսանք առաջընթաց բանակցային գործընթացում։ Բացի այդ, մենք շարունակում ենք տեսնել Հայաստանի անարդյունավետ, ապակառուցողական քաղաքականությունը»,- Գաջիևի խոսքերը մեջբերում  է «Ինտերֆաքսը»՝ հղում տալով Euractiv-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ