Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դեպի Կիև տոմս է գնել: Սաակաշվիլին երկիր մուտք գործելու արգելքի չեղարկումից հետո պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նախկին նահանգապետը դիմել է անվտանգության ծառայություն՝ պնդելով, որ իր դեմ արգելքն ապօրինի է սահմանվել նախագահական ընտրություններում պարտություն կրած Պյոտր Պորոշենկոյի կողմից, և այժմ ինքը մտադիր է վերադառնալ Ուկրաինա։
Սաակաշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն «իսկական ընտրական հեղափոխություն» է անվանել՝ հավելելով, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար դժվար կլինի պայքար մղելը հին քաղաքական դասի և երկրում տիրող մաֆիայի դեմ։ Սաակաշվիլին դեռևս ապրիլի 1-ին էր պատրաստվում Ուկրաինա մեկնել, քանի որ վստահ էր՝ Պորոշենկոն կպարտվի ընտրություններում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը