Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ալիևի հատուկ ներկայացուցիչ ամիրբեկովն ուշագրավ բացահայտումներ է կատարել, որոնք ապացուցում են նիկոլի իշխանության վերարտադրությունը երաշխավորելու համար նիկոլ-ալիև հերթական գործարքի մասին:
ամիրբեկովի արձանագրմամբ Սահմանադրության փոփոխության համար նիկոլը մինչև 2027 թվականը ժամանակ է վերցրել ալիևից, իսկ «միջանցք»-ի հարցով որոշվել է դա հանել այսպես կոչված խաղաղության համաձայնագրից ու քննարկել ավելի ուշ:
նիկոլի զոմբիներին հիշեցնեմ, որ ալիևը չի հրաժարվել իր պահանջներից, այլ ընդամենը հետաձգել է դրանց իրագործման ժամկետներն ու ինչպես ժամկետը երկարացված ցանկացած պարտքի դեպքում վաշխառուի նման բարձրացնելու է պարտքը մարելու տոկոսները: Դրա դիմաց նիկոլն էլ իհարկե արդեն բարձր գին է վճարել ադրբեջանին զիջելով Տավուշից չորս գյուղեր:
Դրանից շահում է նաև ադրբեջանը: Ամենայն հավանականությամբ հառաջիկա նոյեմբերին Բաքվում սպասվող գագաթնաժողովի ժամանակ նիկոլն ու ալիևը (կամ նրանց ներկայացուցիչները) տեսախցիկների դիմաց կստորագրեն թղի մի կտոր, որը կանվանեն «խաղաղության համաձայնագիր» ու դրա դիմաց արևմուտքից պարգև կստանան Նոբելյան խաղաղության մրցանակը:
Դրանից հետո միայն նիկոլն այս անգամ այդ թղթե կտորը թափ տալով կմտնի հերթական (կամ գուցե արտահերթ) խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեջ:
նիկոլ-ալիև այս գործարքը մի անգամ հաջողությամբ իրականացվեց 2021 թվականի ընտրությունների ժամանակ ու այսօր ամիրբեկովի բացահայտմամբ պարզվում է երկու հանցագործները պատրաստվում են երկրորդ անգամ իրականություն դարձնեն իրենց պայմանավորվածությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը