Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս երկու պատկերներում հայտնված մարդիկ ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ:
Առերևույթ՝ ոչի՛նչ:
Մեկը ղեկավարում է մի գերպետություն, որի հետ հաշվի են նստում բոլորն ու գծում է աշխարհաքաղաքական կանոնները: Մյուսը՝ պարտվել է պատերազմում, փուռն է տվել իրեն վստահված հայրենիքը, սեփական երկիրը վերածել է մանրադրամի, ինչը հաշիվը փակելիս որպես թեյավճար թողնում են սեղանին:
Այդուհանդերձ երկուսն էլ տառապում են նույն ցավով՝ իրակնությունից կտրվելն ու ամեն գնով աթոռից կառչած մնալը:
Երկուսի համար էլ իրենց աթոռն ու պաշտոնն ավելի կարևոր են իրենց հայրենիքի ճակատագրից:
Առաջինը ծերուկին յուրահատուկ համառությամբ ցանկանում է ամեն գնով իր քաղաքական կարիերան ավարտել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իմանալով հանդերձ, որ քիչ շանս ունի ու դրա արդյունքում կարող է վտանգել ոչ միայն իր կուսակցությանը, այլ իրեն վստահված ողջ երկիրը:
Մյուսը՝ շարունակում է կպած մնալ աթոռին, քանի որ գիտակցում է իր արածի ահռելիությունն ու այն ճակատագիրը, որ աթոռից պոկվելուց հետո սպասվում է իրեն: Ու շարունակում է պահել աթոռը եթե անգամ դրա գինը լինի նոր դավաճանությունն ու նոր պարտությունը:
Ի դեպ, երկուսի կողքին էլ կանգնած են կանայք որոնք ոչ միայն չեն օգնում նրանց գիտակցության գալու ու ճիշտ որոշում կայացնելու հարցում, այլ կեղծ «դուխ» տալով ավելի են խայտառակում նրանց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը