13 05 2024

Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան

Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան

Քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․

«Բագրատ Սրբազանն արման բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը:

Քանի որ արման բաբաջանյանը դա չի անելու, թույլ տվեք մենք դա անենք:

Հիշյալ անձը ժամանակին կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքն ու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանի ստորագրությունը: Դրա պատճառով էլ կարգալույծ է հայտարարվել, ինչի մասին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը հանդես է եկել հայտարարությամբ.:

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։

Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ