«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Այսօր մենք հիշատակում ու ոգեկոչում ենք մեր եզդի եղբայրական ժողովրդին պատուհասած ողբերգության՝ Շանգալում եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը:
Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների զոհը դարձան Շանգալի շրջանի հազարավոր անմեղ մարդիկ՝ կին, երեխա, շինական:
Հազարավորներն առևանգվեցին: Տասնյակ հազարավորները դարձան գաղթական: Նայեք այս երկու պատկերին. 2014 թվական, Հյուսիսային Իրաք, Շանգալ և 1915 թվական, Արևմտյան Հայաստան...
Նույն պատկերը, նույն թուրքական ձեռագիրը... Սուգն ու ոգեկոչումը նույնն է, դահիճը՝ ևս, արդարությունն ու արդարադատությունը՝ մեր զույգ ժողովրդինը, որը հաղթանակելու է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը